
ՀՀ ԱԻՆ հոգեբանները վերապատրաստվել են ՌԴ ԱԻՆ կենտրոնում

Սեպտեմբերի 17-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության կենտրոնի հրահանգիչները ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել են ՀՀ ԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված «Հոգեբանական ծառայության գործունեության կազմակերպումը» թեմայով որակավորման բարձրացման միջազգային դասընթացներին:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել առանձին ստորաբաժանումների ղեկավարների և միջազգային որակավորում ունեցող հոգեբան-մասնագետների հետ, ինչպես նաև հանդիպել ՌԴ ԱԻՆ հոգեբանական արագ արձագանքման կենտրոնի ղեկավար Յ.Ս.Շոյգուին:
Որակավորման բարձրացման դասընթացներն իրականացվել են ՌԴ ԱԻՆ հոգեբանական արագ արձագանքման կենտրոնում, բժշկահոգեբանական վերականգնողական կենտրոնում, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում:
Դասընթացների շրջանակներում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ախտորոշման ժամանակակից միջոցների, դեզադապտացիոն վիճակում հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական կանխարգելման և հոգեշտկման առանձնահատկությունների, անհատական և խմբային աշխատանքների ընթացքում ժամանակակից սարքավորումների կիրառման, ինչպես նաև դեպքի վայրում հոգեբանական արագ արձագանքման արդյունավետ կազմակերպման ու առաջին հոգեբանական օգնության ցուցաբերման վերաբերյալ:
Ավարտին մասնակիցներին շնորհվել են բարձր որակավորումը հավաստող միջազգային հավաստագրեր: