Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
Սեպտեմբերի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 800 քմ, Բուսաբանական այգում՝ 2000 քմ, Նորք-Մարաշ թաղամասում գտնվող Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ 5000 քմ բուսածածկույթ:
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում՝ 3000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքի քաղաքային զբոսայգու կենտրոնական մուտքի մոտակայքում՝ 1 հա, քաղաքի բժշկական կենտրոնի բակում՝ 150 քմ, Բյուրեղավան քաղաքի օղակաձև փողոցի մոտակայքում՝ 100 քմ, քաղաքի գերեզմանատանը՝ 1500 քմ բուսածածկույթ, Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ, Մայակովսկի գյուղում՝ 1.5 հա, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 133-րդ կմ-ի մոտակայքում՝ 4000 քմ, «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում՝ 250 քմ, Վանատուր թաղամասի մոտակայքում՝ 8 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Տուֆի մայլա» կոչվող թաղամասի մոտակա սարի վրա՝ 2 հա, Կառնուտ գյուղի գերեզմանատան մոտակա սարի վրա՝ 120 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում՝ 200 քմ, Ակնաղբյուր գյուղում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ 2 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամասի մոտակայքում՝ 1 հա, Շիրակի խճուղու թիվ 16 հասցեում գտնվող քարի արտադրամասի մոտակայքում՝ 200 քմ, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտ՝ 5000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: