
Տղամարդը ավտոմեքենայում փորձել է բռնաբարել կնոջը, ծեծել նրան…

Ավարտվել է բռնաբարության փորձի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեսգիշերն անց ավտոճանապարհին, իր կողմից վարած ավտոմեքենայում, կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել է բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, բացի այդ՝ ծեծի է ենթարկել նրան:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։