Բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
«ԳԱԶել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործնկերը` Mobile Centre-ը, հայտարարում է նոր` Samsung Galaxy Note 8 երկքարտանի սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանն ազատ է արձակվել:
Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ժամը 22.30-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արմեն Ն.-ն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ դադարեցվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանի լիազորությունները։
Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ Սերգեյ Գագիկի Առաքելյանն ու Դավիթ Ռոբերտի Կոստանդյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրել են Մխիթար Գոշի մեդալով:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 06:28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք:
Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջեւ են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել:
Երեւան քաղաքի Պուշկին եւ Սարյան փողոցների հատման մասում 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի գնորդ Լաուրա Մարդոյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է զրկվել իր բնակարանից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես ասացին, որ քննություն է ընթանում, եւ վթարի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դրա ավարտից հետո:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման:
Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա1 թաղամասի թիվ 134 շենքի բակում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադեւոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի եւ Արտեմ Ասատրյանի որոշումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հասած տեղեկություններով, Գորիսի N3 դպրոցի տարրական դասարաններում սովորող երեխաներին սնունդ բաժանող աշխատակիցը հիվանդ է եղել դիզենտերիայով:
«Ես հեռախոսը վերցրի ու ասացի, որ հորս հետ գործ չունես, նա պատերազմի մասնակից է եղել, առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում, որ իմ հայրը մասնակցի այդ պատերազմին: Նա էլ ինձ պատասխանեց՝ լակո՛տ, ես քո հորը չեմ զանգահարում»,- ասաց վկան: Հայրը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Ավետիս Բարեյանի միջոցով: 2015թ. հոկտեմբերի 3-ին, զանգել է իր հորը, կանչել Սպիտակ. հայրը գնացել է այնտեղ եւ հանձնել իր հրացանը:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումոյի» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լավատեղյակ աղբյուրներից մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ավազակությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց:
Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք սեպտեմբերի 21-ին՝ ժամը 3.05-ին, բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1987 թ. ծնված Մահդի Ն.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ԻԻՀ Էնղելարի Հանրային դատախազության կողﬕց՝ ԻԻՀ նախատեսված պատիժը խստացնող օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախություն, ուրիշի գույքը վաճառելը) ﬔղադրանքով:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գտնվող հացի փռում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
56-ամյա Վարդուհի Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած: