Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.35-ին, «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1994 թ. ծնված Արգիշտի Ս.-ն, Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Ռազմիկ Աբգարյանին, որը տեղում մահացել է:
Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը:
Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզի Նիզամի գյուղում մթերային խանութից գողություն կատարողին։
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը:
«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս իրավապաշտպան Հայկազ Մակարյանի արած հայտարարության մասին:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, Աղձք գյուղից բերման են ենթարկվել 1970 թ. ծնված Արթուր Պ.-ին:
29-ամյա երիտասարդը Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից որոնվում է որպես անհետ կորած։
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայողներ հանձնել են ամառային փուլի ուսումնառության ամփոփիչ քննություններ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 05:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հոկտեբերի 20-ին մեկնարկած մեղվաբուծության խնդիրներին նվիրված երկօրյա խորհդրաժողովը այսօր ամփոփել է իր աշխատանքները:
Հայ իրավապահները հայտնաբերել են ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվողին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. ՀՀ առողջապահության նախարարությունն իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում: Դպրոցը շուտով փուլ կգա։ Շինությունը վթարայնության 4-րդ աստիճան ունի: Հատակը, տանիքը, պատերը քանդուքարափ վիճակում են։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:35-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչ՝ 2006 թ. ծնված Գ. Վ.-ը կեսօրից հետո տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. Որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության ջոկատի վաշտի խմբի հրամանատարի վերաբերյալ քրեական գործը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 12:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով երակները. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ աղի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ, տուժածը գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: