Բաժիններ՝

Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվել է

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոկտեմբերի 18-ի նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Նաիրա Այվազյանը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը ղեկավարում է 2012թ-ից: Նա ծնվել է 1973թ-ին` Երևանում: 1995թ-ին նա ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը: Նաիրա Այվազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոքսիկոլոգիան, կենսաֆիզիկան, նեյրոքիմիան, կենսաքիմիան: Նա 91 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում հեղինակել է 3 ուսումնամեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն: Նաիրա Այվազյանը Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի, Ֆիզիոլոգիական հայկական միության փոխնախագահն է, անդամակցում է ԵՊՀ 051 մասնագիտական խորհրդին, «Սթրես, ուղեղ և վարքագիծ» միջազգային ամսագրի խմբագրական կազմին, Թունաբանության միջազգային միությանը, Եվրոպական կենսաքիմիական ասոցիացիաների Ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական ասոցիացիաների Ֆեդերացիային, Նեյրոքիմիայի միջազգային միությանը, Նյարդագիտության հայկական միությանը: Նաիրա Այվազյանը պարգևատրվել է միջազգային գիտական կազմակերպությունների պատվոգրերով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս