Բաժիններ՝

Շրջակա միջավայրին հասցվել է 1,5 միլիոն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք, բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արձանագրված 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1 միլիոն 210 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք։ 16 գործ դեռևս գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 միլիոն 414 հազար 900 դրամ: Ընդամենը գանձվել է 1 միլիոն 140 հազար 700 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս