![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/a4427e49167b2c2c2708a6b0e6398bfb.jpg)
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 58-ամյա Ռոբերտ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 CZ 411 համարանիշի, 30-ամյա Միհրան Թովմասյանի վարած Toyota մակնիշի 33 TT 131 համարանիշի և 20-ամյա Արսեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 35 NA 598 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Գևորգյանը և Opel-ի 1 ուղևոր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։
Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի