Թուրքիայում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել

Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:

Ըստ ermenihaber.am-ի՝ դեպքի առնչությամբ լրագրողների հետ զրուցել է Մերսինի հանրապետական գլխավոր դատախազ Մուստաֆա Էրջանը:

«Սկսվել է լայնամասշտաբ հետաքննություն: Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե, ինչն է եղել պայթյունի պատճառը»:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը: Նշել է, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում համապատասխան մարմինները եկել են այն եզրակացության, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է եղել:

Տեսանյութեր

Լրահոս