«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան Ջոն Վոդաչը նշեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագիծը համակողմանի և լավ ներկայացնում է, թե որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպիսին պետք է լինեն դրանք:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսին կայցելի Իռլանդիա եւ կմասնակցի ավանդական կաթոլիկական Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հիշեց, թե 40-50 տարի առաջ ինչպես էին Գերմանիայում խտրականություն դրևսորում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ելույթ է ունեցել Անթիլիասում Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 21-ին Իշխանաձոր գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ կանչով մեկնած շտապ օգնության խումբը բուժօգնություն է ցուցաբերել դեղորայքային թունավորում ստացած նույն գյուղի բնակչուհի՝ 1990թ. ծնված Ծ.Ե-ին:
ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի փ.) նկատմամբ նոր բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց:
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնք հնարավորություն կընձեռեն արտասահմանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն):
Հայաստանի ռուսական ռազմակայանի կապի ստորաբաժանումների զինծառայողները հրամանատարաշտաբային վարժանքների նախաշեմին կապի արդիական միջոցներ են յուրացնում «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դաշտային ելքի շրջանակներում Փամբակի զորափորձարանում լեռնային խոչընդոտներ են հաղթահարում ալպինիստական հանդերձանքի օգտագործմամբ:
ՀՀ կառավարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ժամկետը երկարացրեց մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Օրերս ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Բ. Գ- ն կալանավորված անձ Ա. Կ.-ին փորձել է փոխանցել երկու բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ, ինչը հիմնարկի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է:
Վրաստանում կրոնական պատճառներով բանակում ծառայել խուսափողներին առաջարկվել է ծառայություն անցնել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման հրշեջ-փրկարարական ծառայության կազմում:
Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գործունեությունն ապահովելու նպատակով տարածքներ տրամադրեց:
Այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարների լցվածությունը 39 % է` անցած տարվա 58%-ի փոխարեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր գյուղում 22-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ոռոգման շրջանի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ:
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը կկառուցի «Վերածնունդ» երիտասարդական նոր ավան:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Հակոբյան եղբայրների դանակահարության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են:
Համակարգչային սրահից կատարված գողությունը բացահայտվել է
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Թեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել է Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ վթարի տեսագրությունը, որի հետեւանքով հեծանվորդուհի է զոհվել։
Մարտի 20-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ հոնքի պատռված վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի հետին և առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցից «Գյումրու բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխել 1986 թ. ծնված Մանվել Հ.-ն և 1982 թ. ծնված Մանուկ Հ.-ն:
Մարտի 22-ին, ժամը 05:29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Նորաշեն թաղամասի Ստեփանյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտակայքում գտնվող տանը հրդեհ է բռնկվել:
Մարտի 22-ին, ժամը 05:09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 21-ին ժամը 18:10-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Աղանուս ճանապարհահատվածի 9-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով Գ. Պ.-ն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ խորության վրա ընկել ձորը:
«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամն իր մեկ ու կես տարվա գործունեության ընթացքում հավաքագրել է 18 մլն դրամ և աջակցել քաղցկեղով հիվանդ 15 երեխայի:
Մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 21-ին՝ ժամը 22:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Մարքսի-61 հասցեում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: