Բաժիններ՝

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, մարտի  24-ի ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի ցերեկը, մարտի 24-ի գիշերը, մարտի  25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.20C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.70C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս