Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզներն իրենց հմտություններն են կատարելագործում Փամբակի զորափորձարանում

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դաշտային ելքի շրջանակներում Փամբակի զորափորձարանում լեռնային խոչընդոտներ են հաղթահարում ալպինիստական հանդերձանքի օգտագործմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, լեռնային ուսուցման գծով հրահանգիչները հետախույզներին սովորեցնում են ինքնուրույն եւ ստորաբաժանումների կազմում հանդերձանքով եւ սպառազինությամբ ժայռոտ տեղամասերի, կիրճերի եւ ջրային արգելքների հաղթահարման, ինչպես նաեւ առաջին բուժօգնությունը ցուցաբերելու եւ անվտանգության պահանջները կատարելու պրակտիկան: Հետախուզական ստորաբաժանումների ուսուցման պարապմունքներին մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ, գործի Է դրված շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031