Բաժիններ՝

Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվեց նոր բացառիկ գերակա հանրային շահ

ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի փ.) նկատմամբ նոր բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց:

Ակնկալվում է, որ սա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը՝ լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց հետ խնդիրները կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու:

«Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն տարածքը կհանդիսանա որպես ճարտարապետական մեկ համալիր`պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, կառուցվող նոր փողոցները կստեղծեն այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպեu նաև կառուցվող uտորգետնյա ավտոկայանատեղիները հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, որոնք այժմ գտնվում են անբավարար վիճակում»,-  նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ծրագրի իրականացմամբ մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս