Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի կապավորները կապի արդիական միջոցներ են յուրացնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի կապի ստորաբաժանումների զինծառայողները հրամանատարաշտաբային վարժանքների նախաշեմին կապի արդիական միջոցներ են յուրացնում «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:

Գործնական պարապմունքների ընթացքում կապավորները 30-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի վարժանքների անցկացման շրջան, կատարել են կառավարման շարժական կետերի եւ կապի հանգույցի ծավալման, նոր սերնդի կապի ժամանակից միջոցներով աշխատանքի նորմատիվները:

Հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքում գործի է դրվելու կապի շուրջ 50 նմուշ, այդ թվում՝ հրամանատարաշտաբային մեքենաներ, տարբեր հզորության ռադիոկայաններ, արբանյակային կապի կայաններ, որոնք առկա են ռուսական զորամիավորման զինանոցում, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, որոնք հանդես են գալիս լեռնային պայմաններում մինչեւ 150 կիլոմետր հեռավորությամբ կապի ապահովման վերահաղորդիչների դերում:

«Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում ռուսական ռազմակայանի կապավորների դաշտային պարապմունքներում ներգրավված են շուրջ 200 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս