Մտահոգիչ իրավիճակ. Այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարների լցվածությունը 39 % է

Այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարների լցվածությունը 39 % է` անցած տարվա 58%-ի փոխարեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

«Ոռոգման սեզոնի սկզբին պետք է ամբողջությամբ պատրաստ լինենք ոռոգման ջրամատակարարում ապահովելու»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ըստ նրա` բավարար քանակով ոռոգման ջուր ապահովելու նպատակով վերականգնվելու են խորքային հորերը, փորվելու են նորերը, տեղադրվելու են պոմպեր:

«Մտահոգություն ունենք, դրա համար միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի ոռոգման սեզոնին մտահոգությունները հնարավորինս նվազագույնի հասցնենք»,- ասաց կոմիտեի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031