
Հրդեհ Գյումրիում

Մարտի 22-ին, ժամը 05:29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Նորաշեն թաղամասի Ստեփանյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտակայքում գտնվող տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չեխովի փողոցի թիվ 3 տան դիմաց այրվում է Հ. Ն.-ին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 50 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել` 08:50-ին:
Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 50 քմ):