ԱՄՆ-ում հրապարակել են Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ վթարի տեսագրությունը

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Թեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել է Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ վթարի տեսագրությունը, որի հետեւանքով հեծանվորդուհի է զոհվել։

«Թեմպեի ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների բաժինն ուսումնասիրում է մարտի 18-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հետաքննության մասինէ տեսահոլովակը: Volvo ինքնավար ջիպի հետ բախման հետեւանքով զոհվել է 49-ամյա Էլեյն Հերցբերգը:

Ավելի վաղ նշվել է, որ ոստիկանությունն Uber-ի ավտոմատիկայի մեղքը չի գտել այդ միջադեպում: Քաղաքի ոստիկանության պետ Սիլվիա Մոիրի խոսքով՝ ո՛չ խցիկները, ո՛չ էլ փորձարկվող ավտոմոբիլի մեջ նստած մարդը հեծանիվը չեն նկատել մինչեւ բախումը: Երկու խցիկներով հանդերձված ավտոմոբիլը նույնպես արգելակելու փորձ չի կատարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031