
Վթար Բերձոր-Աղանուս ճանապարհահին

Մարտի 21-ին ժամը 18:10-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Աղանուս ճանապարհահատվածի 9-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով Գ. Պ.-ն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ խորության վրա ընկել ձորը:
Քաշաթաղի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: ՃՏՊ հետևանքով` վարորդ Գ.Պ.-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: