Բաժիններ՝

Պատահար Գորիսում․ երիտասարդ վարորդին և ուղևորին դուրս են բերել մեքենայից

Մարտի 21-ին՝ ժամը 22:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Մարքսի-61 հասցեում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-69» մակնիշի 06 DO 090 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Է. Ա.) բախվել է ծառին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ուղևորը՝ 1993 թ. ծնված Գ. Մ.-ը և վարորդը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ուղղել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս