Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչև 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր:
Հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, մինչ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մասնակցում էր կառավարության նիստին, կառավարության հետնամուտքի մոտ տոնական տրամադրություն էր:
Ապրիլի 12-ին՝ ժամը 17:49-ին, ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին ոլորանին երկաթյա հենասյունն ընկել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանական մամուլը հեղեղված է լուրերով այն մասին, որ Բաքվում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի 26–րդ առաջնությանը Ռուսաստանի կազմում մասնակցում է նաև աշխարհի և ՌԴ չեմպիոն, ազգությամբ հայ մարմնամարզիկ Սերգեյ Ազարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն արդեն գործողության մեջ է դրել զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում։
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն:
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ իր կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլև հայ վարորդները նորանոր խոչընդոտների առաջ են կանգնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ապրիլի 4-ին 3-րդ զավակն է ունեցել: Նրա որդին ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Զավակներից մեկի անունը Նարեկ է, մյուսինը՝ Լեո, երրորդին էլ անվանակոչել է Արէ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: Նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածը ամեն տարի բուժզննում անցնողները:
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական, 26-ամյա Հայկ Զոհրաբյանը նախորդ տարի երկու անգամ նվիրատվություն է ստացել: Խոսքը մեծ գումարի մասին չէ, այդ երկու նվիրատվությունները միասին կազմել են 3 միլիոն դրամ, ինչի մասին տեղեկանում ենք Զոհրաբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության եւ այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջեւ բախումները շարունակվում են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը:
Ոստիկանները բռնել էին մեքենաներից գողություններ անողին:
Իր արտասովոր ճարտարապետական կառույցներով հռչակված Շանհայը մոտ ժամանակներս կկարողանա պարծենալ եւս մեկ շինությամբ, որի նախատիպ է դարձել Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները:
Ադրբեջանական ԶՈՒ–ն քիչ առաջ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության ապրիլի 12-ին նիստում ընդունվել է վավերականության ժամկետը լրացած անձնագրերով կենսաթոշակ, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, պարգևավճար, պատվովճար վճարելու ժամկետը 2018 թվականի հունվարի 31-ից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը երկարաձգելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականին աշխարհում կայացված մահվան դատավճիռների թիվը գրեթե 20 տոկոսով նվազել է նախորդ ռեկորդային տարվա համեմատությամբ:
Հրապարակվել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակութան ռազմավարությունը»։
Ինչպե՞ս է հնարավոր վերացնել Գյումրիում գտնվող «Կումայրի» արգելոցի շենք-շինությունների մեծ մասի պատերի խոնավությունը:
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ քննարկել է սիրիական ճգնաժամը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը:
Կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության արդյունավետությունն ապահովելու և ՀՀ մարզպետարանների միջև միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովման, ՀՀ մարզերի խնդիրների բացահայտման, համայնքներում ծառայությունների հասանելիության մեծացման, առկա խնդիրների լուծման ուղիների լուսաբանման, գիտելիքների արագ փոխանակման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարության որոշմամբ կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Հիմնավորման համաձայն՝ Սիսիանի բժշկական կենտրոնն ունի հետևյալ մի շարք հիմնախնդիրները՝ թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ: