Վարչապետի օգնականի կինը վաճառել է բնակարանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ իր կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:

Պաշտոնյան հայտարարագրել է 450 հազար դրամ ու 1200 ամերիկյան դոլար դրամական միջոցներ, տարեկան եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 566 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

Կինը՝ Վարդուհի Ֆեսչյանը, իր պաշտոնյա ամուսնուց ավելի շատ գումար ունի: Նա հայտարարագրել է 600 հազար դրամ ու 1500 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները կազմել են 27 միլիոն 787 հազար դրամ, որից 2 միլիոն 787 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 26 միլիոն դրամը բնակարանի վաճառքից ստացված գումարը:

Կարապետ Վարդանյանը չունի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, թեեւ այս պաշտոնն է զբաղեցրել դեռեւս 2011 թ.»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս