Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ–ն քիչ առաջ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` տեղադրելով նաև վնասված մեքենայի լուսանկարը։

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։

Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։

Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30