Ռուսաստանում հայ վարորդները նոր խնդրի առաջ են կանգնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլև հայ վարորդները նորանոր խոչընդոտների առաջ են կանգնում։

Անգամ կատարված վերջին փոփոխություններից հետո ՌԴ վարորդական իրավունք ստացած հայ վարորդները չեն կարողանում տաքսի և տրանսպորտային այլ միջոցներ վարել։

Նրանցից հիմա էլ 2-3 տարվա «ստաժ» են պահանջում։ Այս օրերին ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունն անգամ անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Բելառուսի, կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30