Կառավարության հետնամուտքի մոտ տոնական տրամադրություն էր. ծաղիկներ էր ընդունում նախարարի վարորդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, մինչ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մասնակցում էր կառավարության նիստին, կառավարության հետնամուտքի մոտ տոնական տրամադրություն էր: Բանն այն է, որ երեկ Հրանուշ Հակոբյանի ծննդյան օրն էր, եւ վերջինիս վարորդն էր ընդունում նախարարին ուղարկված ծաղիկները:

«Ժողովուրդ» օրաթեթրի թղթակիցը նկատեց, որ կառավարության շենքին մոտեցավ դեսպանատան համարներով մեքենա, եւ Հրանուշ Հակոբյանի վարորդին փոխանցեց վարդեր: Նախարարի վարորդը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարին ծնունդն է, սակայն հրաժարվեց ասել, թե որ դեսպանն էր ուղարկել վարդերը:

Նիստի ավարտից հետո տիկին Հակոբյանը իջավ կրկին վարդերով. Երեւի գործընկերներն էին շնորհավորել նրան ու նվիրել ծաղիկներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30