Ինչու է Արման Սահակյանն իր տարածքը վաճառել Արտակ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»թերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում` այն վաճառել ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր մրցակից Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին:

Այդ ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե: Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել:

Նշենք, որ «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեությամբ, այն բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում: Արման Սահակյանը թերթի հետ զրույցում հերքել է ֆինանսական խնդիրների մասին լուրերը, սակայն չի պատասխանել ՍՊԸ վաճառքի մասին հարցերին` նշելով. «Խնդրում եմ` թույլ տվեք գնամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս