Բաժիններ՝

Երկաթյա հենասյունն ընկել է «Ford Transit»-ի վրա

Ապրիլի 12-ին՝ ժամը 17:49-ին, ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին ոլորանին երկաթյա հենասյունն ընկել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ ճամփեզրի երկաթյա հենասյունը ընկել է «Ford Transit» մակնիշի 26 SO 281 պետհամարանիշով (վարորդ՝ Ե. Վ.) ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարները երկաթյա սյունը հեռացրել են ավտոմեքենայի վրայից. երթևեկությունը վերականգնվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30