Բաժիններ՝

Վաղարշապատի հիվանդանոցը կհանձնվի հավատարմագրային կառավարման

Կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում:

Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն և «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները գործում են ցածր արդյունավետությամբ: Բավարար չեն նաև հիվանդանոցի գործունեության ցուցանիշները:

Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հիվանդանոցի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները և կահույքը մաշված են: Արդյունքում, նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա: Մրցույթը կազմակերպվելու է 2-ամսյա ընթացքում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հորդորել է նման դեպքերի համար մցույթներն անցկացնել բաց ու թափանցիկ:

Մարզեր կատարած այցերի ընթացքում Կարեն Կարապետյանը բազմիցս հանդես է եկել նման առաջարկություններով և հորդորել մարզպետարաններին դիտարկել պետական սեփականությամբ և ոչ արդյունավետ աշխատող բուժծառայությունները հավատարմագրային կառավարման հանձնելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս