Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր մարդկանց հետ քայլերթով Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Կորյուն փողոց:
Քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցների միջև:
Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Փակվում է Հերացի փողոցը
Այս պահին փակ են շարունակում մնալ քաղաքի՝ Աբովյան, Կորյուն, Իսահակյան, Հերացի փողոցները: Ակցիայի մասնակիցներին սատարելու էր եկել դերասան Հայկ Մարությանը:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Հերացի փողոցում: Ավտոմեքենաներից մեկի վարորդը դուրս եկավ մեքենայից՝ պահանջելով ակցիայի մասնակիցներին բացել երթուղին:
Ֆոտոշարք Երիտասարդական մետրոյի կայարանից
Աբովյան-Կորյուն խաչմերուկը շարունակում է փակ մնալ: Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս մեքենաներին տեղաշարժվել:
Այս պահին Երիտասարդական մետրոն երկու կողմից փակ է: Ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը և թույլ տալ քաղաքացիներին տեղաշարժվել:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները այսօր վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:
Այս պահին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի մի հատվածը փակ է: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ փակել են դեպի Փակ շուկա և Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը: Այնտեղ է հասնում նաև Նիկոլ Փաշինյանը:
«Արմմոբիլ» ընկերության աշխատակցուհին Աբովյան-Կորյուն խաչմերուկում ուսանողների հետ զրույցում դժգոհեց՝ ասելով. «Այն ապրումները, այն ահը, որ ես ապրեցի… մնացել է այստեղ՝ Շրջանայինում, 13 տարեկան, իջել էր, ոչ մի ծնողի չեմ ցանկանա: Երեխեքը մնացել են տրանսպորտի մեջ ու լացում են»:
Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:
Ֆոտոշարք՝ Երևանում կազմակերպված ակցիայից
Աբովյան-Կորյուն խաչմերուկում լարված իրավիճակ է. ուսանողները փակել են ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել, ու բազմաթիվ վարորդները վեճի են բռնվել ուսանողների հետ՝ պահանջելով բացել փողոցը:
Ապրիլի 16-ին, ժամը 02:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը բացակայում է երկրից, ջրալցվում է 2-րդ հարկի բնակարանը. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը չի գործարկվում, ավտոմեքենայում երեխաներ կան. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 15-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» թաղամասի տներից մեկի մոտակայքում քամուց ծառ և էլ. սյուն է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 15-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Ջազզվե» սրճարանի մոտակայքում ծառը շրջվել է (ծառի վրա առկա են հոսանքի լարեր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 16-ին, ժամը 02:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Վերջերս «Գյումրի Լոֆտ»-ում բացվեց կոռուպցիային նվիրված ցուցահանդես:
Ադրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:
Մաքսիմ Գորկին ընտանեկան փոխհարաբերությունները սահմանել է հետևյալ կերպ. «Ընտանիքում փոխհարաբերությունները կառուցվում են միասնական ցանկության հիման վրա, այն է՝ սովորել հասկանալ միմյանց:
ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ապամոնտաժվում է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը: Տարիների ընթացքում վթարային այս շինությունը վերածվել էր ավերակների: