Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բաց նամակով դիմել ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ մեղադրելով ոստիկանությանը, որ չի կարողանում գտնել իր 2-ամյա որդուն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը:
Հունիսի 1-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կապանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բանջարեղենի խանութից պայուսակ են գողացել:
Զոհված ամերիկացի զինվորի ծառայակիցները ողջունել են վերջերս ծնված նրա դստերը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ընթացիկ տարվա մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել էր Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով:
«Ոստիկանը եթե տեսնում է իրավախախտման դեպք է տեղի ունենում, կամ հանցագործություն, պարտադիր չէ, որ իրեն վերևից որևէ մեկն ուղղորդի։ Ինչ վերաբերում է կարմիր բերետավորների գործողություններին՝ յուրաքանչյուր գործողությանը տրվում է, կտրվի իրավական գնահատական»:
Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը:
Հունիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության 1 խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ:
«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ուղղակի ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքներին սարքելու մուլտի-միլիարդատերեր: Ես ձեզանից չեմ պահանջում քաղաքական գնահատական և չեմ ուզում՝ ասեք՝ համաձայն եք ինձ հետ, թե ոչ, որովհետև ինձ հետ համաձայն են ՀՀ 3 մլն-ից քիչ ավելի քաղաքացիներ»:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է, որ վերջին օրերին փորձ է արվել հակազդել ԱԱԾ գործողություններին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Երևան սիթի» և մյուս սուպերմարկետներում գները բարձրացնելը սաբոտաժի փորձ չի համարում։
Ոստիկանության կողմից Ժիրայր Սէֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախևառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից:
Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի տվյալներ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունում բյուջետային բացերի վերաբերյալ, հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։
Հունիսի 4-5-ը, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում, հունիսի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հակակարկտային նոր համակարգերը պիլոտային ծրագրով տեղադրված են՝ 2-ը՚ Արագածոտնի, և 1-ը՝ Արմավիրի մարզում։ Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ ամբողջ մակերեսը ծածկելու համար անհրաժեշտ են նման 71 կայաններ՝ ընդհանուր 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով։
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ ոստիկանների թիվը կգաղտնազերծվի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ թիվը գաղտնի է, բայց համեմատական կարգով դիտարկելիս՝ կան եվրոպական երկրներ, որտեղ ոստիկանների թիվն ավելի է, քան մեր երկրում։
Մասիսի քաղաքապետին ստորագրությամբ ազատ արձակելու պատասխանատու Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համարում է դատարանին։
«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել, իհարկե, չեմ բացառում, հնարավոր է, որ իմ գործընկերներից 1 կամ 2-ը, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ համակարգում կոռուպցիոն երևույթները համատարած չեն եղել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ծառայության քննիչի վարույթ է ընդունվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Այսօր՝ հունիսի 4-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում վերսկսվել է հունիսի 2-ին մեկնարկած բողոքի ակցիան:
Հունիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 3-ին կապ է հաստել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող հարցերը:
Հունիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018թ. հունիսի 27-ին, հուլիսի 25-ին, օգոստոսի 22-ին, սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 17-ին , ժամը՝ 11:00-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Մորաքրոջ որդու անչափահաս դստերը բռնաբարելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն արդեն դատարանում է, մեղադրյալը՝ կալանքի տակ:
Հունիսի 4-ին, ժամը 08:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ «Թասի ոլորաններ» կոչվող հատվածում, Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գողություն դեղատանը․ կասկածյալը հայտնաբերվել է։
Մանրամասներ Կարբիում հնչած կրակոցների դեպքից։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
Հունիսի 3-ին՝ ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: