Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժեց Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությունը:
Մասիսի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է։
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 17.05.2018թ. «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները։
Մեծավան համայնքի ղեկավարը 6․700․000 դրամից ավելի գումար է յուրացրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, շուրջ 30 պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններ, այլ պատասխանատուներ։
Հունիսի 6-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային և GIZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:
Հունիսի 5-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 4 շենքի նկուղը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։ Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 31-ին՝ ժամը 10:50-ին, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում գտնվող «Վազ 2107»-ի սրահում դիակ կա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։
Հունիսի 5-ին՝ ժամը 23:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի վերջնամասում գտնվող «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 6-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ է հանդես եկել։
Ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում եւ մտածում է հայրենադարձության մասին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հունիսի 6-ին ժամը 08։00-21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Սպանդարյան, Հրազդանի, Նալբանդյան, Սյունյաց, Կարմիր Բանակի, Շահումյան, Սայաթ-Նովայի, Ելենովկայի, Պռոշյան, Մյասնիկյան, Աբովյան, Չարենցի, Շինարարների, Օրբելի, Ձկնորսների, Գործարանային, Աշոտ-Երկաթի, Գեղամա, Իսահակյան փողոցների, Լճափնյա, Օրենգո թաղամասերի և Վարսեր գյուղի ջրամատակարարումը:
Հունիսի 5-ին ժամը 22:40-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջան Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով:
ՀՀ ոստիկանության համար մտահոգիչ է նույնիսկ 100 դրամ ավել գումարի գանձման յուրաքանչյուր փաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին, Երեւանում։
«Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը կրթությունը հասանելի է դարձնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հեռավոր գյուղերի աշակերտների համար: