Բաժիններ՝

«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ». Վալերի Օսիպյան

«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել, իհարկե, չեմ բացառում, հնարավոր է, որ իմ գործընկերներից 1 կամ 2-ը, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ համակարգում կոռուպցիոն երևույթները համատարած չեն եղել։

Ըստ նրա՝ կոռուպցիան հիմնականում եղել է այն ստորաբաժանումներում, որոնք շատ են առնչվել քաղաքացիների հետ, մասնավորապես՝ խոսքը ճանապարհային ոստիկանության մասին է։ Վ.Օսիպյանի խոսքով՝ պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, իսկ եթե չլինեն՝ փառք ու պատիվ իրենց. «Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ դա կլինի ոստիկանության պետ Օսիպյանը, թե կրտսեր սերժանտ Կիրակոսյանը, խնդիր չեմ տեսնում»։

Թե ե՞րբ կլինեն բացահայտումներ, Վ.Օսիպյանը հստակ չասաց. «Եթե այսօր լինի, այսօր, եթե մեկ տարի հետո լինի, ուրեմն՚ մեկ տարի հետո, այսինքն՝ երբ ի հայտ գա»։

Հարցին՝ նախկին ոստիկանապետի օրոք թույլ տրված կոռուպցիան ե՞րբ է բացահայտվելու, Վ.Օսիպյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ ՃՈ-ում եղել է, բայց ինքը փաստեր չունի, իսկ փաստերի դեպքում առանձնահատուկ մոտեցում կլինի։ Նրա խոսքով՝ այսպիսի դրվագներում անգամ ծառայողական քննությունը կարող է օգտակար չլինել, քաղաքացիները պետք է կարողանան մատնանշել, իսկ մնացած կոռուպցիոն երևույթների ի հայտ գալու դեպքում կտեղեկացնեն։ Ոստիկանապետը չհերքեց և չհաստատեց, որ կոռուպցիոն սխեմաներ եղել են ոստիկանությունում, սակայն նշեց, որ դեռ անհրաժեշտություն չկա, որ հրապարակեն. «Մենք ունենք որոշակի դրվագներ, դեռ ընթացքի մեջ է»։

Կարդացեք նաև

Վ.Օսիպյանը նշեց, որ ինքը պահանջ է դրել բացառել կոռուպցիան, իսկ վերահսկող ստորաբաժանումները վերահսկում են. «Մենք գծել ենք կարմիր գիծ, կարմիր գծից այս կողմ չկա կոռուպցիա»։

Հարցին՝ ոստիկանների աշխատավարձը բարձրացե՞լ է, ոստիկանապետը պատասխանեց, որ դեռ ոչ, սակայն քննարկում է եղել, և հնարավոր է՚ բարձրացում լինի հունվարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս