Օրերս հայտնաբերված դիակի հետքերով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 4-ին՝ ժամը 03:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը բախվել է սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 3-ին՝ ժամը 22:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Գ շենքի 15-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 3-ին՝ ժամը 21:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 հանրակացարանի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Հարությունյանը քիչ առաջ ուղիղ եթերում էր:
Հունիսի 4-ին՝ ժամը 01:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է ավտոմեքենայի սրահում:
41-ամյա կինը, ով մեղադրվել է ամուսնու երեխային սպանելու մեջ, Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջերս պարբերաբար տեղացող անձրեւին։
Մանկությունը չի լինում լավը կամ վատը: Մանկությունը լինում է սովետական և հետսովետական,- կատակելով ասում է Վաչո պապն ու մաղթում, որ յուրաքանչյուր երեխա կարողանա ունենալ այնպիսի մանկություն, որ հետո թոռներին պատմելու բան ունենա:
Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը երեկ ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը մեծ հանդիսավորությամբ նշեց հունիսի 3-ին:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Թուրքիայում կրել է շարունակական բնույթ և յուրօրինակ կապող օղակ է հանդիսացել ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական, հանրապետական վարչակարգերի միջև:
Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել՝ որպես քաղաքական հայտարարություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հունիսի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 3-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք:
Հունիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։
Հունիսի 3-ին՝ ժամը 04:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն:
Քիչ առաջ սպանվել է Խորենցի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի պահակը:
301 թվականին սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբ:
Մի շարք խարդախությունների մեջ մեղադրվող «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը դատապարտվեց տուգանքի: Միևնույն ժամանակ, դատավճռով նա 3 տարի ժամկետով զրկվել է կրթության ոլորտում որևէ գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև՝ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հայկ Թովմասյանը, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Արամայիս Ամիրբեկյանի նկատմամբ:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «18-րդ օրվա ամփոփումը.
Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից հունիսի 2-ի գիշերը՝ 01։30-ի սահմաններում, թունավորման ախտանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 15 մարդ, որից 6-ը՝ չափահաս, 9-ը՝ երեխա։ Բոլոր տուժածները դուրս են գրվել:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել.
Հունիսի 2-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և տեղանքի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: