«Սա առաջնային խնդիր է, և ծախսը շատ ավելի արդարացված է լինելու». Արա Նազարյան

Հակակարկտային նոր համակարգերը պիլոտային ծրագրով տեղադրված են՝ 2-ը՚ Արագածոտնի, և 1-ը՝ Արմավիրի մարզում։ Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ ամբողջ մակերեսը ծածկելու համար անհրաժեշտ են նման 71 կայաններ՝ ընդհանուր 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

Նրա խոսքով՝ այս պահին շարունակվում են փորձարկումները, որոշակի խնդիրներ են եղել հրթիռների արձակման հետ, որոնք շտկվում են։

Ա.Նազարյանի խոսքով՝ այսօրվա 547 գազային հակակարկտային համակարգերն արդյունավետ չեն, ծածկում են ընդհանուր ՀՀ միայն 8%, մինչդեռ 1 նոր կայանը ծածկում է 15 հազար հեկտար. «Սա առաջնային խնդիր է, և ծախսը շատ ավելի արդարացված է լինելու, քան այն վնասները, որ մենք կրում ենք»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930