«Հայաստանում, գիտեք՝ ովքեր են իրականացնում արդարադատություն, դատարանն այդպես որոշեց». Վալերի Օսիպյանը՝ Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու մասին

Մասիսի քաղաքապետին ստորագրությամբ ազատ արձակելու պատասխանատու Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համարում է դատարանին։

«Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արել են իրենց գործը, իսկ մեր Հայաստանի Հանրապետությունում, գիտեք՝ ովքեր են իրականացնում արդարադատություն, դատարանն այդպես որոշեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Օսիպյանը՝ հավելելով, որ բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինների հետ համատեղ նման որոշում էր կայացվել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետին հունիսի 2-ին ազատ էր արձակել, կալանքի կիրառումը մերժվել էր:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930