Հունիսի 1-ին՝ ժամը 21:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ամենայն հավանականությամբ, դեռևս դատարանների վրա կա ճնշում, ամենայն հավանականությամբ, այդ ճնշումը Վճռաբեկ դատարանի կողմից է, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ «Սասնա ծռերի» գործով բոլոր դատարանները նույն դիրքորոշումն են ներկայացնում, որ որևէ բան չի փոխվել ՀՀ-ում»:
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում կրթական հաստատություններում քաղաքական ազդեցություններն ու շահարկումները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին։
: Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց` ի աջակցություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի:
Վերջին ամիսներին ՀՀ ԱԻ նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազ (ՀԱԳ) վաճառող շարժական ավտոցիստեռնների հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:
Եթե պարզվի, որ գյուղատնտեսական ապրանքների շուկայում կա գնաճ, և այն արդարացված չէ, ապա շուկան վերահսկող մարմինները պետք է պատասխանատվություն կրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Հայաստանում գործող մասնավոր ընկերություններն արձագանքում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ բուժվող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը:
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը շաբաթվա ընթացքում չհայտարարված այցելություններ է կատարել ՀՀ հյուսիսային շրջաններում տեղակայված զորամասեր, հանդիպումներ ունեցել ՀՀ ՊՆ «թեժ գիծ» դիմած զինծառայողների հետ:
ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստից անմիջապես հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը շտապել է մարզ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը հայտնում է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով՝ հետևյալ նոր ուղեգծով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են տարբեր մարզերի համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, բազմակողմանի քննությունն ապահովելուն ուղղված իրականացվող միջացառումները:
2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փոքր տարիքում երազել է բժիշկ դառնալ, նաև շատ ճամփորդել:
Հայաստանում կան իրավունքների պաշտպանության իրավական միջոցներ, եթե դրանք չեն աշխատում, միայն դրանից հետո է իրավունքի ինքնապաշտպանությունը դառնում լեգիտիմ:
Մայիսի 31-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել» և «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մայիսի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր դուստրը՝ 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը, նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, դուրս է եկել մայրաքաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:
Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Երևանի Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ նոր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ առաջիկայում կկրճատվեն ինչպես ծառայողական մեքենաների թիվը, այնպես էլ դիզվառելիքի վրա ծախսվող միջոցները:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «ոչ մի կերպ» չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում։ Ա.Հարությունյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է։
Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման:
Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակч քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկը կազմվել է բացառապես այլ տրամաբանությամբ, քան մինչ այդ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք՝ դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե կրթության ոլորտում կլինե՞ն սկանդալային բացահայտումներ։