Բաժիններ՝

Հրապարակային ծանուցում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018թ. հունիսի 27-ին, հուլիսի 25-ին, օգոստոսի 22-ին, սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 17-ին , ժամը՝ 11:00-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Հասցեն՝ ք. Երևան, Դ. Անհաղթի 23

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

«Նոր Հաճընի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա տրանսպորտային միջոցը

*Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15 օրյա ժամկետում:

**Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Ա.Երանոսյանին (077) 28-28-70 հեռախոսահամարով, Կոտայքի մարզ, ք.Նոր Հաճըն, Տոռոզյանի 4 հասցեով:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև աճուրդիբացմանընախորդողաշխատանքայինօրը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ներկայացրել.

– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ»ԲԲԸիթիվ 163518001652 դրամայինհաշիվը:

– անձնագիրը, անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքիվճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդիկենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Նախքան աճուրդի սկսվելը՝աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/ , որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկ իերրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասարչափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղումստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդիարդյունքներիմասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրությունը ստորագրմանօրվանիցսկսած 5 օրյաժամկետումպարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով  վճարումը հավաստող  անդորրագիրը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝հաղթող ճանաչված  մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս`մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետURL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդիկենտրոն» ՊՈԱԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս