
Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ Արցախի ժողովրդին

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 3-ին կապ է հաստել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող հարցերը: Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերի առնչությամբ:
Արցախի նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տիրող իրավիճակն ու դրա դրդապատճառները: Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ ժողովրդին:
«Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի դիմագրաված ներկա մարտահրավերները՝ վստահաբար մեր ժողովրդի սիրելի զավակներն ու Արցախի իշխանությունը, փոխադարձ հասկացողությամբ, պիտի առաջնորդվեն խոհեմությամբ ու զգոնությամբ՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումից, որ կարող է վնասել Արցախի անվտանգությանը»,-ասել է Վեհափառը: