
Աֆղանստանի տասնյակ ամերիկացի վետերաններ ողջունել են սպանված զինվորի դստերը

Զոհված ամերիկացի զինվորի ծառայակիցները ողջունել են վերջերս ծնված նրա դստերը: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Երկու ամսական Քրիստիան Հարիսի հայրը՝ Քրիստոֆերը, Աֆղանստանում 2017 թվականի օգոստոսին զոհվել է այն բանից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ իմացել է, որ իր կինը՝ Բրիթը, հղի է: «Երբ ես նրան ասացի, նա փղձկաց եւ իսկույն էլ սկսեց պարծենալ իր բոլոր ընկերների մոտ»,-հիշել է կինը եւ խոստովանել, որ իր ամուսնու գլխավոր նպատակը հայր դառնալն էր:
Հղիության ընթացքում Բրիթին աջակցել են 82-րդ օդադեսանտային դիվիզիայում իր ամուսնու հետ միասին ծառայած տղամարդիկ ու կանայք: Ուստի մարտի 17-ին դստեր ծնվելուց անմիջապես հետո նա որոշել է դստեր հանդիպումը կազմակերպել հանգուցյալ ամուսնու բոլոր ծառայակիցների հետ:
Դրա համար մայիսի 29-ին Բրիթը ֆոտոսեսիա է կազմակերպել նրանց հետ: Լուսանկարում հայտնվել են 20-ից ոչ պակաս զինվորներ: «Նրանք դստեր կյանքի մի մասն են եղել դեռ նրա ծնվելուց առաջ, եւ ես գիտեմ, որ նրա կողքին կլինեն մինչեւ նրա կյանքի վերջին օրերը: Նույնիսկ եթե նրանք բոլորն էլ զոհվեն մարտում, ես կկարողանամ Քրիստիանին ցույց տալ, թե ինչպես էին նրանք հավաքվել իր համար»,-բացատրել է կինը: