«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է մարտի 28-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, եւ հարցաքննվողները ցուցմունքներ են տալիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
«Ժողովուրդ» թերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը:
Ապրիլի 3-ին, ժամը 05:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր:
Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ապրիլի 2-ին հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim):
Գյումրեցի 15-ամյա նկարիչ Հոբ Ղազարյանի ընտանիքը բնակվում է տնակում. տաղանդավոր պատանուն ու նրա ընտանիքին սոցիալապես աջակցելու նպատակով բարերար Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին կազմակերպեց Հոբի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում Լիդիա Մուխարինսկայայի հիշատակին նվիրված 18-րդ միջազգային գիտական ընթերցումների և էթնոմշակույթի միջազգային համաժողովի շրջանակներում ապրիլի 2-ին կազմակերպվել են «Виват, Армения! К 150-летия Комитаса (1869-1935)» խորագիրը կրող քննարկումներ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանի և Սերգեյ Հարությունյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Տիկին Հասմիկն ասում է՝ Արգիշտիի մահից հետո իրենց ընտանիքում բոլորի կյանքը գլխիվայր շրջվել է, ամեն ինչ խեղաթյուրվել է, անգույն դարձել, հիմա ապրում են միայն Արգիշտիով։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դրա պատճառով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի:
Քիչ առաջ Արարատի մարզպետարանում ավարտվեց մարզի երկու բժշկական կենտրոնների ղեկավար ընտրելու համար հայտարարված մրցույթը:
armlur.am-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը՝ ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագրին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ նախաձեռնությունը համարեց անթույլատրելի:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ներդրումային գործընթացում արձանագրված չարաշահումներին տրանսպորտի եւ կապի նախարարի նախկին տեղակալ Արթուր Առաքելյանի հնարավոր առնչության վերաբերյալ գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը։
ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ գաղտնալսումների գործը չի բացահայտվում։ Տապալվել է։ Սա հասկանալու համար պարտադիր չէ գործին մանրակրկիտ տեղյակ լինել։ Եթե այսօրվա իրավապահ համակարգը թեկուզ փոքրիկ կասկած է ունենում որևէ հանցագործության շուրջ, դա որպես իրողություն-ապացույց հայտարարում է։
Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ապրիլի 1-ին ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 30-ի ժամը 14-ից ապրիլի 1-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով մուտք են գործել արտադրամասի տարածք և գողացել 40 մ էլեկտրական եռակցման պղնձյա մալուխ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
«ԱԺ ընտրություններից հետո սա մեր առաջին հանրային քննարկումն է, որի հիմնական ուղերձն այն է, թե նոր իշխանությունն ինչ պարտավորություններ պետք է վերցնի, քանի որ նոր իշխանությունը պետք է մտնի նաև պարտավորությունների տրամաբանության մեջ։ Այստեղ կցանկանամ դատաիրավական համակարգի հետ կապված մի քանի խնդիրներ ձևակերպել, մենք դեռևս չունենք վստահություն ունեցող դատական իշխանություն, բայց ոնենք վստահություն ունեցող ազգային ժողով և նրա կողմից ընտրված Լկառավարություն»:
Ապրիլի 2-ին, ժամը 13:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։