Բաժիններ՝

«Ես չեմ կարծում, որ բոլոր սխալները քրեորեն պատժելի են». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի սխալների և պատասխանատվության մասին

Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Եռաբլուրում» Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, հնչած այն հարցին, որ պաշտոնապես հայտարարվել է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը իմացել է որոշ տեղեկություններ, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել, նախարարը պատասխանել է. «Հարգելիներս, սա ոչ խաղաղ պայմաններ են, պատերազմական պայմաններ են, կլինեն սխալներ, ես չեմ կարծում, որ բոլոր սխալները քրեորեն պատժելի են»:

Հարցին՝ այսինքն, այդ սխալը պատժելի չէ՞ր, որ հետախուզությունը իմացել է, տեղեկացրել է, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել՝ Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ «Քայլերը միգուցե եղել են մի քիչ ուշացված, ոչ ճիշտ գնահատման արդյունքում, բայց բոլորս տեսնում ենք էս տղաների կյանքը էնպես չի, որ իզուր է անցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս