«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագիրը կյանքի կկոչվի այս տարվա ընթացքում:
«Այս մասնատված վիճակն է, որ ինձ դժգոհություն ու ցավ է պատճառում, ես նկատում եմ, որ հերոսներին բաժանում են մարզերի ու մայրաքաղաքի միջև։ Ինչպե՞ս կարելի է նման բան անել, երբ բոլորը նույն գաղափարի համար են զոհվել, մեկին՝ շատ, մեկին՝ քիչ կամ ոչինչ, ինչպե՞ս կարելի է։ Լավ է, որ գոնե կան անհատներ, որոնք հիշում են մեր տղաների անունները»։
Կառավարությունը հաստատեց Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Հայաստանում սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 7-ին:
Հայաստանն անտարբեր չի մնացել ականների վտանգի իրազեկման և ականային վտանգից տուժած անձանց համաշխարհային օրվա նկատմամբ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը:
Նա հաստատեց 168.am-ի դիտարկումը, որ համաներումն է նպաստել հանցագործությունների աճին. «Իհարկե, ես ձեզ թիվ բերեցի»։ Ոստիկանապետը չբացառեց, որ համաներվածները, որ ազատության մեջ են, այս պահին հանցագործություն են կատարում և չեն բացահայտվի։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոքրիկ հուշում՝ յուրաքանչյուր ոք կեղծանվամբ կամ անանուն հանդես գալու իրավունք ունի»։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է. այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:
Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին:
Սպաների ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը, զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով ապրիլի 2-ից 5-ը 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ:
«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
88 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան:
Ոստիկանությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ ունի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ դատապարտելով նման արարքները։
Վիեննայում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին, նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:
168.am-ի տեղեկություններով՝ 3 ձերբակալված անձանցից մեկը, ում նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, փոխվել է չհեռանալու մասին ստորագրությունով, հենց ՊՎԾ պաշտոնյաներից մեկն է:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել հայ կինոյի օր։
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 3-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Մարիամ Ք.-ն:
Ապրիլի 3-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 34-ամյա Արամ Սիմոնյանին, որը տեղում մահացել է:28-ամյա վարորդը դիմել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն:
«Սա ինքնին արդեն վարկաբեկիչ լուր է մեր բոլորի համար: Չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց այդ մարդիկ պետք է պատժվեն: Դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չի, որ նրանք նորից նույն աշխատանքը կատարեն: Նրանք պետք ա զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը պետք ա զգան»,- ասաց Ն.Փաշինյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ապրիլի 4-ի՝ ականային վտանգի խնդիրների ուսուցման և ականազերծման աշխատանքներին աջակցության միջազգային օրվա առթիվ:
Ապրիլի 4-ին, ժամը 10:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: