Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։
ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այս ամիս ևս պարգևատրվելու են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այս ամսվա պարգևատրումները վճարվելու են շաբաթվա վերջ:
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ–ներում և սոցանցերում տարածված լուրը, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ է մեկնել այն նույն ինքնաթիռով, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան։
Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին ինքս էլ էի մասնակցել: Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնին, այո, հավակնում էի և առանց ավելորդ համեստության կպնդեմ, որ ես կարող էի լինել Հանրային Ռադիոյի տնօրեն և շուրջ 20 տարի իմ մեդիա փորձառությունը, որից 7 տարին եղել եմ հանրային ռադիոյի ՌԱԴԻՈԼՈՒՐ լրատվականի ղեկավարը և ներկայացրած մրցույթի պահանջներին բավարարելը ու դեռ մի բան էլ ավել լինելը, ինձ թույլ էին տալիս հավակնոտ քայլեր անելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված, ապա 1 մլն դրամ գրավով ազատ արձակված, Մանախ մականունով Արթուր Այվազյանի գործով դատական նիստը։
Կյանքի 69-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց մեկնաբանել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մեղադրանքները: «Պատգամավորի, այսպես ասած, մեղադրանքներին որևէ անդրադարձի ցանկություն չունեմ: Ինչ ասելու էինք, արդեն ասել ենք»,- ասաց նա:
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով. ուղիղ. factor.am
«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,-ասում է Սարգիս Գրիգորյանը։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման 10 անդամների գործով դատական նիստը։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները, ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին:
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին։
Շիրակի մարզի Բենիամին գյուղում գազի արտահոսքի հետևանքով մահացել է 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը,իսկ որդին ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները:
«Տարոմ» ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ:
Մարտի 30-ին, ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։
Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը մայիսի 6-ից 10-ը գործուղվել է ԱՄՆ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռադիոյի տնօրենի մրցույթը մոտ է ավարտին։ Նախնական տվյալներով, հաղթած թեկնածուի անունը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 3-ին։
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները:
«ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք:
Ապրիլի 3-ին, ժամը 21:27-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է տան պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանից գնած չորս Սու-30 ռազմական օդանավերից երկուսի համար Հայաստանի կառավարությունը վճարել է կանխիկով, եւ մյուս երկուսն է, որ ձեռք կբերվեն վարկային միջոցներով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով: