Բաժիններ՝

Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայում ներկայացվել են Կոմիտաս վարդապետին նվիրված զեկույցներ

Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում Լիդիա Մուխարինսկայայի հիշատակին նվիրված 18-րդ միջազգային գիտական ընթերցումների և էթնոմշակույթի միջազգային համաժողովի շրջանակներում ապրիլի 2-ին կազմակերպվել են «Виват, Армения! К 150-летия Комитаса (1869-1935)» խորագիրը կրող քննարկումներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Քննարկումների բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում Հայաստանի դեսպանության կցորդ Սուրեն Ավետիսյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց Կոմիտաս վարդապետի առանձնահատուկ դերակատարությունը հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ: Միաժամանակ ընդգծվեց, որ Կոմիտասի ստեղծագործությունները՝ դեռ վարդապետի օրոք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն կերտած մշակութային ժառանգության, Կոմիտասի հոբելյանը ներառել է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2018-2019թթ. իր օրացույցում:

Այնուհետ Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի սաները հանդես եկան զեկույցներով՝ «Կոմիտասը և Նարեկացին․ հայկական մշակույթի երկու ոգիներ» և «Կոմիտասը որպես հայկական եկեղեցական երաժշտության ռեֆորմատոր («Պատարագի» օրինակով)» թեմաներով։ Նշյալ թեմաներով հանդես եկած զեկուցողներին հանձնվեցին Բելառուսում Հայաստանի դեսպանության շնորհակալագրեր, ինչպես նաև հայ երաժշտությանը նվիրված գրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս