Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն՝ ֆ.մ.գ. դոկտոր Ռուբեն Մկրտչյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.
«Էսքան վատ բան խոսալուց հետո, երևի թու-թու-թու, ասեմ առաջին լավ բանը, որ հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99%-ով չի սպասվում»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ին վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազը անշարժ եւ շարժական գույք չունի:
Ապրիլի 4-ին, ժամը 00:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար, կալանավորված Արսեն Դավթյանը, որը պետպատվերի հետ կապված մեքենայությունների մեջ է մեղադրվում, հնարավորություն է ունեցել պետպատվերի վերաբաշխումներ իրականացնել գրեթե ամեն ամիս։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի նախկին մրցույթի եւ «Զորաշենի» պայմանագրի չեղարկումից հետո կրկին մրցույթ է եղել։ Հիշեցնենք` ժամանակին մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7-8 ընկերություն։ Ընդ որում՝ հաղթել է ոչ թե Դոն Պիպոյի անվան հետ կապվող «Ֆրեզանյուզը», այլ մի երրորդ ընկերություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելելու է Արարատի մարզի Մասիս քաղաք, որտեղ հանդիպում է ունենալու խաղողագործների հետ: Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ խաղողագործները սպասում են, որ հանդիպման ժամանակ Ծառուկյանը կարող է հնչեցնել խաղողի մթերման գինը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից:
Այս պատմության մասին իմացվել է միանգամայն պատահականորեն: Նույնիսկ 12-ամյա Սյու Բինյանի մայրը չգիտեր, որ իր որդին ամեն օր օգնում է իր լավագույն ընկերոջը եւ նրան դպրոց տանում:
ՀՀ Քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի» վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը:
Ռումինական ազգային ավիափոխադրող «Տարոմ» ավիաընկերությունն այսուհետ Բուխարեստ-Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթեր կիրականացնի։
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ մարտի 27-ից ապրիլի 2-ը երկրաշարժ չի գրանցվել։
Կառավարության որոշմամբ 2019 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի գազալցակայանները պարտավոր են գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով, քանի որ բնական գազի համար նոր չափման միավոր է սահմանվել` խորանարդ մետրը փոխարինվել է կիլոգրամներով։
ՄԱԿ-ը համաշխարհային հանրակցությանը կոչ է արել հիվանդանոցներում եւ բուժկետերում բարելավել ջրամատակարարումը, սանիտարահիգիենիկ պայմանները:
Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Կարմիր գծերը շարունակում են մնալ վարորդների ուշադրության կենտրոնում: Ասում են՝ դրանք առաջվա նման չեն խանգարում, բայց բոլոր դեպքերում խնդիրներ էլի կան:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ու անազատության մեջ գտնվելու համատեղելիության հարցը քննվում է փորձագիտական խմբի կողմից: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան: Այս մասին եղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 3-ին Քննչական կոմիտեում մասնակցել է ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին:
Տեսախցիկների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մոսկվայում 57-ամյա կնոջ սպանության պահը։
«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևատրումներ լինելո՞ւ են ՊԵԿ-ում։
Գազի արտահոսքի հետեւանքով Շիրակի մարզի Բենիամին գյուղում մի ողջ ընտանիք է հայտնվել հիվանդանոցում: