
Փրկարարները հայտնաբերել են դի

Ապրիլի 2-ին, ժամը 13:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Գ.Ա.-ի (ծնված 1954 թ.) դին: