«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ:
«Այսօրվա հանդիպումն էլ գոհացնում է մեզ: Միակ թեման փաստարկներն էին, հանդիպմանը ներկա չէր Նազենի Ղարիբյանը: Տնօրենի պարտականությունը ժամանակավոր կկատարի փոխտնօրենը»:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերեցին թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Միքայելյանին։
Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ։
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող մշակութային գործիչների 7 հոգուց բաղկացած խմբին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը:
Երեկ՝ մարտի 31-ին՝ ժ. 20։30-ի մոտակայքում, Արարատի մարզի Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքների մոտ գտնվող լճի ափին տղամարդու դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով։
Մարտի 31-ին հրապարակվել և ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կառավարության դիմաց այս պահին բողոի ակցիա են իրականացնում մի շարք մշակույթի գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Օպերային թատրոնի տնօերն Կոստանտին Օրբելյանին: Նրանք պահանջում են Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի պաշտոնանկություն:
Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է շակութային գործիչների բողոքի ակցիան` ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոսնանտին Օրբելյանը այսօրվանից հեռացված է Օպերայի տնօրենի պաշտոնից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 1-ին, ժամը 00:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «10-ից 10» զվարճանքի համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ, ներսում հղի կին կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ապրիլի 1-ին, ժամը 00:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել է, ինչի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
64-ամյա հղի Սեյրանը 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին կանչ է գրանցել. պատճառը՝ հանկարծակի առաջացած իրավիճակներ, ինսուլտ, ծննդաբերություն։
Ավստրալիայի Չառլզ Սթերթի անվան միջտարածաշրջանային համալսարանից մի խումբ հետազոտողներ գիտությանն օգնության են կոչել ավտոսիրողներին եւ մշակել նոր շարժական հավելված, որը վարորդներին կօգնի գտնելու իդելական, ազատ եւ նշանակման վայրին որքան կարելի է մոտ կայանատեղի:
Ցանկացած կորուստ մեզ մեծ կամ փոքր ցավ է պատճառում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից:
Երեւանի քաղաքապետն իրավունք չուներ սրճարաններն ապամոնտաժելու որոշում կայացնել։ Հայկ Մարությանի ոչ իրավաչափ որոշման հետեւանքով կոպտորեն խախտվել է սեփականության իրավունքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան, միջազգային օրենսդրության փորձագետ Արթուր Գրիգորյանը։
Գեղատեսիլ Սարիարում Սարգսյանների ընտանիքն արդեն 150 տարի մեղվապահությամբ է զբաղվում:
Կանանց միամսյակի շրջանակներում Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» կառույցն էլեկտրոնային հրաձգության աղջիկների բաց առաջնություն է կազմակերպել:
Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մարտի 31-ին մասնակցել է Ս. Պատարագի արարողությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով մի դրվագ իրենց կիրակիից, թե ինչպես են Երևան Մոլի Food Court-ում ճաշում հոր հետ ինքն ու քույրերը:
Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։