«Ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, վճարելու ենք մարտին և ամեն ամիս». Դավիթ Անանյանը՝ պարգևատրումների մասին
«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևատրումներ լինելո՞ւ են ՊԵԿ-ում։
Ըստ նրա՝ հերթական՝ այս ամսվա պարգևատրումները իրենք վճարելու են այս շաբաթվա վերջ. «Ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, վճարելու ենք մարտին և ամեն ամիս, որը օրենսդրությամբ թույլատրվում է»։
Հիշեցնենք, որ ՊԵԿ ղեկավարությունը դեկտեմբերին աստղաբաշխական պարգևատրումներ էր ստացել՝ Դավիթ Անանյանը 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 000 դրամ, ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն. 456 000 դրամ, խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյանը՝ 2 մլն. 930 000 դրամ, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը՝ 6 մլն 6000 դրամ, ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյանը՝ 2 մլն 120 000 դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական Սաթինե Գզողյանը՝ 2 մլն. 763 000 դրամ և այլն։