Բաժիններ՝

«Տիտան» սուպերմարկետի մոտ վրաերթի ենթարկված քաղաքացու վիճակը ծանր է

Ապրիլի 4-ին, ժամը 00:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1991 թ.) վրաերթի է ենթարկել Ա.Կ.-ին (ծնված 1963 թ.):

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930