
Տատի դին հայտնաբերվել է լոգարանում. թունավորում Շիրակի մարզում

Tsayg.am-ը գրում է. Գազի արտահոսքի հետեւանքով Շիրակի մարզի Բենիամին գյուղում մի ողջ ընտանիք է հայտնվել հիվանդանոցում: Տան ամենատարեցը՝ տատը մահացել է: Նրա դին հայտնաբերվել է լոգարանում: Մահացածը 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանն է:
Ընտանիքի հայրը՝ 1972 թվականին ծնված Ցոլակ Շիրինյանն ու անչափահաս երեխաները՝ ծնված 2009 եւ 2010 թվականներին, եղել են հյուրասենյակում: Հենց այդ հատվածում էլ տեղադրված է եղել գազի վառարանը: Ըստ նախանական տեղեկությունների, արտահոսքը հենց այս վառարանից է եղել: Թերայրումն է դարձել ընտանիքի թունավորման պատճառ:
Երեխաները տեղափոխվել են Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվել է բավարար, ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
Երեխաների հայրը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ: Նրա վիճակը գնահատվել է ծանր: Սակայն ժամը 11.00-ի դրությամբ Բենիամինի բնակիչն իր կամքով տուն է վերադարձել: