ԵՊՀ-ն չի հանդարտվում. Արամ Սիմոնյանը որոշել է փոխել հներին. «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից:

Այս հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյաեւնի գլխավորությամբ, ընդամենը երկու նիստ է արել եւ հանգել է այն եզրակացությանը, որ որոշ դեկաններ եւ ամբիոնի վարիչներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը:

Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննիսյանը սկսել է դեկաններից եւ գնացել է այս մի քանի դեկանների մոտ, առաջարկել նրանց դիմում գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Մասնավորաեւպես գնացել է Երկրաբանության ֆաեւկուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի մոտ եւ պնդել, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ավելի լավ է՝ օր առաջ դիմում գրի եւ գնա, ինչին Մարատ Գրիգորյանը տվել է շատ կոշտ պատասխան.

«Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի», եւ կոպիտ ձեւով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից, որից հետո Վահե Հովհաննիսյանը գնացել է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ՝ նույն առաջարկ-պահանջով:Այդտեղ նույնպես ստանալով նմանատիպ բացասական ու կոպիտ արձագանք՝ որոշել է չգնալ մյուս դեկանների՝ տնտեսագիտակաեւնի դեկան Հայկ Սարգսյանի, Կենսաբանականի դեկան էմիլ Գեւորգյանի, Միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանի ու մի քանի այլ դեկանների մոտ, հարցը մի քիչ էլ «եփել», նոր շարունակություն տալ:

Հեռանալու վտանգի առջեւ հայտնված դեկանները եւ ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովն ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու եւ Սիմոնյանի պաշտոնավարումը եւս մի քանի ամսով երկարաձգելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս